13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը համալրվել է նոր անդամներով

Շարունակվում է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության համալրումը նոր անդամներով: Հունիսի 15-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ շուրջ 100 երիտասարդների կուսակցական անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Երիտասարդներին կուսակցական անդամատոմսեր են հանձնել Հայկ Սարգսյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը: Նրանք ողջունեցին ներկաներին` առանձնահատուկ ուշադրության արժանացնելով այն հանգամանքը, որ անդամատոմսերը հանձնում են կուսակցության երիտասարդ քաղաքական գործիչները:

Շնորհավորելով կուսակցության շարքերը համալրելու կապակցությամբ`  Կ. Ավագյանը նշել է. “Դուք անդամագրվել եք մի կուսակցության, որն ունի խոր արմատներ, որոնք իրենց մեջ արտացոլում են մեր ազգային պահպանողական գաղափարախոսությունը: Լինելով գաղափարական կառույց` ՀՀԿ-ն մշտապես կարեւորել է հասարակության մեջ իր գաղափարախոսության եւ դրանից բխող մոտեցումների տարածումն ու արմատավորումը: Համոզված եմ, որ դուք ճիշտ որոշում եք կայացրել: Մենք ձեզ հետ միասին անցնելու ենք հաղթանակների եւ նվաճումների ճանապարհ”: 

ՀՀԿ-ն հիմնադրվել է 1990 թվականի ապրիլի 2-ին: Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը հիմնադրվել է 1991թ.

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ