15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գնդապետ Բուդաղյանի վիճակը չի փոխվել եղբոր մահվան գույժը իմանալուց հետո

Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ, փոխգնդապետ Արամ Ասատուրյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը բավարար է: Եղբոր՝ Ավետիք Բուդաղյանի մահվան մասին իմանալուց հետո առողջության վատթարացում չի նկատվել:

Ինչպես ավելի վաղ նշել էր Henaran.am-ը, հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով վիրավրոված գնդապետ Արտակ Բուդաղյանին հայրն ու եղբայրը ասել են, որ Ավետիք Բուդաղյանը այդ օրը մահացել է ստացած հրազենային վերքերից:

 “Ես մոտը չէի, բայց պատմեցին, որ գնդապետը այդ գույժը ընդունեց ինչպես  սովորական մարդը կընդուներ հարազատի մահը: Կարծում եմ, դա չի խանգարի ապաքինմանը”,-եզրափակեց հոսպիտալի պետը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ