19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Շնորհավորել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ:

“Հայաստանը մեծապես արժեւորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների եւ տարբեր բնագավառներում սերտ համագործակցության կայուն եւ հետեւողական ամրապնդումն ու խորացումը, ինչը բխում է մեր երկրների եւ ժողովուրդների կենսական շահերից:

Լիահույս եմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք անձամբ քննարկելու հայ-չինական միջպետական հարաբերությունների խորացման եւ միջազգային ասպարեզում համագործակցության ամրապնդման հարցերը՝ դրանք մակարդակն էլ ավելի բարձրացնելու նպատակով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն եւ նորանոր աշխատանքային հաջողություններ՝ ի բարօրություն Չինաստանի բարեկամ ժողովրդի”,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ