Սկսած միասեռականների ազատությունից մինչև աղանդավորների ազատություն /վիդեո/
ՍԻՄ առաջնորդ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը կարծում է` Հայաստանի համար ամենալավ տարբերակը Եվրասիական միության կազմում ընդգրկվելն է:
Պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ինչու քաղաքական մի շարք ուժեր կարևորում են ԵՄ ասոցացման ծրագրին Հայաստանի ինտեգրումը և թերարժևորում են Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների նշանակությունը, Հայկ Բաբուխանյանն ասաց.
“Օրինակ՝ Քոքոբելյանը բացահայտ սպիտակ մածնին ասում է սև է և սա պարզապես ծիծաղելի է: Սա նշանակում է, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ զարգանում են չափազանց դինամիկ և ճիշտ ճանապարհով, դրա համար էլ արդեն բան չեն գտնում ասելու”:
Հայկ Բաբուխանյանի դիտարկմամբ` Եվրոպայի հետ մեր հարաբերությունները պետք է պահել որոշակի սահմաններում, բայց լիարժեք հավատալ ու ընդունել այն, ինչը եվրոպական է, չի կարելի.
“Եվրոպայի հետ կնքած մեր բոլոր պայմանագրերը ստրկության՝ սուվերենության կորստի պայմանագրեր են` ըստ էության: Մեզնից պահանջում են հազար ու մի բան սկսած միասեռականների ազատությունից մինչև աղանդավորների ազատություն”,-ասածը հանգամանորեն վերլուծեց ՍԻՄ առաջնորդը:
”Մեր դաշինքը Ռուսաստանի հետ կոչված է ապահովվելու Հայաստանի հանրապետության անվտանգությունը: Ով է պաշտպանելու մեր երկիրը ագրեսիայի դեպքում: Բացի Ռուսաստանից դա ոչ ոք չի կարող անել”:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: