06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Րաֆֆին իշխանությունից ներողություն է խնդրում

 ”Մարպետների ուշացած պատժում… խոսքը միայն պարոն Լիսկայի մասին չէ, բայց նա ով չի հասկանում ժողովրդի պահանջն ու չունի ժողովրդի վստահությունը, չունի պետական հանձնառությունը այդ հարցը լուծելու համար, պիտի պատրստ լինի դեմ առ դեմ դուրս գա այն իրավիճակին, որ ունենալու ենք սպանություններ”,-այսօր ”Ժառանգության” համակիրների հետ բաց հանդիպման ժամանակ ասաց կուսակցության ղեկաար, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

”Եթե պարոն Լիսկան, և ոչ միայն ինքը, չեն նստելու, ուրեմն նոր սպանսւթյուններ են լինելու, հիմա մենք ընտրենք` որն է մեզ անհրաժեշտ կամ որն է օրենքի պահանջ”,-հավելեց նա:

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Վերահսկիչ պալատի նախագահի կողմից Ազգային ժողովում ներկայացված հաշվետվությանն ու դրա վերաբերյալ ՀՀԿ-ի քննադատություններին:

”Թող ոչ մեկը չզարմանա Վերահսկիչ պալատի թարմացվող զեկույցների մանրամասներից, դրանք վաղուց են մեզ հայտնի: Մենք կարծում են, որ մեր պետության ցավը, հանցանքը դատապարտման թիրխը այն չինովնիկն է, ով 25 լումայի իրը վատնում է այդ գումարով, բայց նախագահականում պարոն Սարգսյանն ու Աբրահամյանը, թող չնստեն այնտեղ ու ասեն` մեզ հետ կապ չունի, մենք կլուծենք այդ հարցը: Իրենք գիտեն, իրենք էլ են մասնակցել, այս իշխանության օրերին այս հարցը չի լուծվելու”,-ասաց նա: 

Ինչ վերաբերում է իշխանության այն հայտարարություններին, որ երկրից արտագաղթի համար մեղավոր է նաև ընդդիմությունը, Հովհաննիսյանն ասաց. ”Մնում է  ”Ժառանգությանը”, մեղադրել ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, Նախախորհդարանին,  ինձ մեղադրել արտագաղթի համար: Եթե իրենք չունեն այդ ներուժը դեմ առ դեմ նայել ժողովրդի աչքերին ու ասել` դա մեր պատասխանատվությունն է, եթե ես ձեզ նեղություն եմ տվել, հիասթափեցրել եմ` կամ արյուն չբերելով, կամ ստվերային կառավարություն չստեղծելով, ուրեմն ներողությում եմ խնդրում, իսկ ով տեղ չունի ներղություն խնդրելու, ով միակուսակցական է, ինքնահավան աշխարհում է ապրում` խորհրդարանում, նախագահականում կամ այլուր, դա իր որոշելիքն է”-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ