06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Րաֆֆին վերսկսում է պայքարը՝ դեպի Սյունիք /վիդեո/

”Լրագրողները հարց են տալիս, որ հասարակությունը հիասթափվել է, մոռացել է ինձ, դա նշանակում է, որ մենք դեռ պայքարի մեջ ենք: Այն, ինչ որ մենք միասին նախաձեռնեցինք, դեռ ուժի մեջ է: Ոչ մեկն իրավունք չունի գնահատական տալ ինչ-որ մի դրվագի կամ իր հույզի ու չկատարված ակնկալիքի վրա: Այս հարցը ակտուալ է թե Հայաստանում, թե սփյուռքում՛՛,-այսօր Գրողների միության տանը կայացած ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության բաց հանդիպման ժամանակ ասաց նախագահի նախկին թեկնածու, կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հիմա հարցն այն է, թե արդյոք ապրիլի 9-ին երդում տված քաղաքացիները պատրաստ են շարունակել պայքարը, թե ՛՛պետք է նստած լինեն իրենց համակարգչի առջև, Ֆեյսբուքում ու գրառումներ անեն՛՛,-ասաց նա: Վերջինս հայտարարեց, որ ՛՛Նոր Հայաստանի՛՛ շարժումը շարունակվելու է, և պետք չէ կարծել, որ մեկ օրում կարելի էր հաղթանակ տանել:

Հովհաննիսյանն ընդգծեց, որ իրենք առաջին ուժն են, որ պատրաստ են ինքնաքննադատության, և հիմա իրենց առջև դրված խնդիրը վերջին տարիների, վերջին ամիսների ընթացքում կորցրած հավատի վերականգնումն է:

Նա նաև հայտնեց, որ վաղը իրենք մի քանի օրով մեկնելու են Սյունիքի մարզ, ապա Լոռու, Շիրակի և այլ մարզեր՝ ՛՛ոչ թե այցելությունների, այլ գործ անելու համար՛՛,-նշեց նա: Ապա աշնանը կկայանա մեծ ժողով:

Հավելենք, որ այսօր պետք է կայանար կուսակցության համագումարը, սակայն քանի որ Գրողների միության տանը պետք է կայանա գրող Վրեժ Իսրայելյանի հոգեհանգստի արարողությունը, հանդիպումը կարճ տևեց, և Հովհաննիսյանն ասաց, որ համագումարը և հաշվետվություն-ելույթները օրեր անց կլինեն:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ