22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ընդդիմության մեղքերը /վիդեո/

”Հայաստանի հանրապետությունում քաղաքական համակարգը լուրջ խնդիրներ ունի ու քաղաքական համակարգի փոփոխության խնդիր կա, որի պատճառով ընդդիմությունն այսօր ունի իր խնդիրները, բայց ես երբեք հակված չեմ եղել, որ ընդդիմության խնդիրները պետք է բարդել ուրիշի վրա, ընդդիմություն ինքն իր մեղքերն ունի, անշուշտ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախագահ, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Ըստ նրա` ընդդիմությունն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա խնդիրներ ունի կազմակերպվելու, որոշակի խնդիրների շուրջ միավորվելու հետ կապված:

Պատգամավորը նաև կարծում է, որ ընդդիմության զարգացման հետ կարելի է կապել Հայաստանի զարգացումը, և ընդհանրապես քաղաքական համակարգը պետք է փոխվի, որ Հայաստանը որոշակի զարգացումներ ունենա:

Քոքոբելյանը, սակայն, համաձայն է, որ հիմա հայաստանյան ներքաղաքական վիճակն ընդհանրապես պասիվացել է:

Իսկ արդյոք առաջիկա ամիսներին կուսակցությունները արձակուրդ են գնալու, և մասնավորապես ինչ  է անելու ”Ազատ դեմոկրատներ” կուսակցությունը, դիտեք` տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ