17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սաֆարյանը պատասխանում է վարչապետին /վիդեո/

Կայացավ “Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան” առաջին միջազգային համաժողովը:  “Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը Henaran.am-ի հետ զրույցում կարևորեց այս նախաձեռնությունը:

“ Չեմ կարող չողջունել,որ քաղաքացիական հասարակության մի շարք հարգարժան անդամներ ներգրաված են այս ծրագիր մեջ: Ծրագիրը շատ ակտուալ է, քանի որ վերջին շրջանում Հայաստանի ցուցանիշները կոռուպցիայի ընկալման և այլ առումներով ուղղակի վատթարացել են”:

Ստեփան Սաֆարյանի կարծիքով` նմանատիպ ծրագրի կարիք վաղուց էր զգացվում, քանի որ վերջին տարիներին Հայաստանում կոռուպցիան մեծ զարգացումներ է դրսևորում և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման կարիքն ակնհայտ էր:

“ Միացյալ նահանգների դեսպանը իր խոսքում ակնարկեց, որ մինչև չբարելավվի Հայաստանի ցուցանիշները բնականաբար “Հազարամյակի մարտահրավերներ” ծրագրից օգտվելու հնարավորություններ չի ունենա, այս տարբերակում  իհարկե կոռուպցիայի դեմ պայքարի և կառավարության գործընթացի թափանցիկության ապահովման տեսանկյունից ծրագիրը ինքնին ողջունելի է”:

 Ստեփան Սաֆարյանը անդրադարձավ նաև այս ենթատեքստում վարչապետ` Տիգրան Սարգսյանի մեկնաբանությանը:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ