15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երբ նշանակվեց ներկայիս վարչապետը. Ռուստամյանը Սյունիքի նախորդ դեպքերը հիշեց

”Այդ միջադեպը բավականին լուրջ էր, և բնական է, որ այդպիսի հնչեղություն է ստացել` հայտնվելով ուշադրության կենտրոնում: Մենք բոլորս պետք է ուշադրության կենտրոնում պահենք այդ դեպքի հետաքննությունը, որպեսզի ամեն ինչ արդար ընթանա, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն”,-այսօր Ազգային ժողովում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:  

Նրա խոսքով`մեղավորն, անկախ պաշտոնից, պետք է պատժվի: ”Ով մեղավոր է, անկախ իր դիրքից ու պաշտոնից, պետք է պատժվի: Հակառակ դեպքում այս վիճակը պիտի շարունակվի: Այդպիսի անձանց թվում է, որ ունեն անպատժելիության պսակ”,-ասաց պատգամավորը` շեշտելով, որ խոսքը վերաբերում է ոչ միայն Սուրեն Խաչատրյանին, այլև մյուսներին, օրինակ` այն մարզպետներին, ովքեր երկար ժամանակ է, որ պաշտոնավարում են և հասցրել են որոշակի ծառայությունների մատուցել իշխանությանը:

Կոնկրետ Սյունիքի մարզի հետ կապված` Ռուստամյանը հիշեց, որ այդ մարզում սա առաջին դեպքը չէ: ”Երբ նշանակվեց ներկայիս վարչապետը, Սյունիքի մարզում խախտումների պատճառով ծառայողական քննություն պետք է կատարվեր: Սակայն հետո պարզվեց, որ նման բան չկա, այդ մարզում ոչ միայն չարաշահումներ չկան, այլև պետք է խրախուսել մարզպետին”,-ասաց նա: Պատգամավորը ևս մեկ անգամ նկատեց, որ օրենքի առաջ հավասար են բոլորը:

”Օրենքի առաջ բոլորը հավասար են: Մենք այդ վերարտադրման համակարգով ստեղծել ենք ոչ թե անպատժելի մարդկանց, այլ հնարավորություն ենք տվել, որ իրենք իրենց սեփական զենքերով իրենց բանակն ունենան”,-եզրափակեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Հիշեցնենք` հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի գորիսյան տան մոտ տեղի ունեցած միջադեպի արդյունքում մեկ հոգի մահացել է, երկուսը վիրավորվել են: Հարուցվել է քրեական գործ:

Կալանավորված են Խաչատրյանի 19-ամյա որդին եւ թիկնապահը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ