24 Մայիսի, Saturday, 2025
KFC

“Բագրատյանը դարձել է խամաճիկ եւ թութակի նման կրկնում է”. Բաբուխանյանը վիրավորված է

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՍԻՄ նախագահ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը անդրադարձավ ԱՄՆ պետդեպի “Խղճի ազատության”  մասին զեկույցին, որը գնահատեց որպես ”ցինիկաբար կատարված ներխուժում մեր ազգային կյանք”:

Հայկ Բաբուխանյանը անդրադարձավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի վարքագծին ասելով.

“Ես ցավում եմ, որ Հրանտ Բագրատյանի նման գործիչը, որը ճիշտ է վարկաբեկված է և այլն , բայց հասել է այն աստիճանին, որ պարզապես դարձել է խամաճիկ  և թութակի նման կրկնում է պետդեպ-ի զեկույցում գրվածը, որում ասված է որ դպրոցներում ճիշտ չէ հայոց պատմություն ուսուցանելը”:

Բագրատյանից հետո Բաբուխանյանի “թափի” տակ ընկավ “Ազատ դեմոկրատներ” կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը.

“ Քոքոբելյանի նման գործիչը այսօր հայտարարում է, որ ռուսները այսօր մեզ թողել են չաշխատող տեխնիկա: Չի կարելի իջնել այդ մակարդակին, որ դառնանք օտար ուժերի ձեռքին խաղալիք”:

Հայկ Բաբուխանյանը զարմանում է Եվրոպայի վրա, որ իրենց շահը արտահայտելու համար ընտրել են Քոքոբելյանի նման “ոչ կոմպետետ” գործչի:

Լրագրողի հարցին` ինչու է վիրավորում իր գործընկերներին և այս կերպ խոսելը էթիկայի նորմերից դուրս չէ` ԱԺ պատգամավորը պատասխանեց:

Մանրամասները`  Henaran.am-ի տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ