29 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Զոհաբերության ենթակա են բոլորը` սկսած երկրորդ համարից

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը կարծում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ճիշտ կաներ, եթե համաձայներ Լևոն Զուրաբյանի առաջարկին` ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի վարչապետի դեմ եղած մեղադրանքներով, մասնավորապես վարչապետի անվան հետ կապվող օֆշորային սկանդալով:

՛՛Թող հանձնաժողով ստեղծվեր, ինքն  ավելի բաց, ավելի հիմնավոր ապացուցեր, որ այդպիսի բան չի եղել՛՛,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց Մանուկյանը:

՛՛Վարչապետին ուզում են դարձնել քավության նոխազ: Վերջերս ինձ մոտ սկսել է ակտիվանալ մի զգացողություն՝ պաշտպանել վարչապետին` հո ինքը չի էս ամեն ինչի մեղավորը ՛՛:

Անդրադառնալով խորհրդարանում ՎՊ-ի հաշետվությանը և ՀՀԿ-ի՝ կառավարությանն ուղղված քննադատություններին՝ պատգամավորը դրանք որակեց “շոու և լկտիություն”: Ըստ նրա՝ ՎՊ-ը խոսում է թալանների մասին, որ անհրաժեշտության դեպքում իշխանությունը սեփական ձեռքի տակ կարողանա պահել նրանց, ում անունները հիմա չեն հրապարակվում որպես թալանչիներ:

՛՛Սա քաղաքական հնարք ու միջոց է` այդ մարդկանց ձեռքի տակ պահելու, որ ահնրաժեշտության դեպքում պատժեն: Սա սովորական շոու է` բաղկացած երեք արարից՛՛,-հավելեց Մանուկյանը:

Հարցրին`”կլինե՞ն էլի քավության նոխազներ, ինչպես օրինակ՝ Վազգեն Խաչիկյանը”:

՛՛Չեմ կարող ասել, կգտնեն մեկին, ով չար կպահի իրեն, ինչ է եղել… զոհաբերության ենթակա են բոլորը՝ երկրորդ համարից սկսած՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ