19 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Խորհրդակցություններ ՀՀ եւ ՌԴ Արտաքին գործերի նախարարությունների միջեւ

Հունիսի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան խորհրդակցություններ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ` Եվրոպայի խորհրդում փոխգործակցության վերաբերյալ:

Հայաստանի ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը եւ Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սալտանովսկու գլխավորությամբ ընթացող խորհրդակցություններին կողմերն անդրադարձան Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 123-րդ նստաշրջանի արդյունքներին, Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայություններին, Եվրոպայի խորհրդի բարեփոխումների առնչվող հարցերին:

Միջգերատեսչական խորհրդակցությունների ժամանակ քննարկումներ կայացան նաեւ ԵԽ նախարարների կոմիտեում եւ Խորհրդարանական վեհաժողովում երկու երկրների համագործակցության շուրջ:

Նույն օրը, Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ