25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

՛՛Պոբեդան՛՛ մետաղի ջարդոն է` դա չգիտակցելը նշանակում է դեմագոգիայով զբաղվել

“Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ցանկանում է, որ Հայաստանը առաջնորդվի եվրոպական չափանիշներով: Եվրասիական միություն, թե ԵՄ. 

“Այդ հարցը պետք է քննարկել ոչ թե ասիմետրիկ, այլ սիմետրիկ հարթության մեջ: Ի՞նչ է նշանակում հարցերը կամ-կամ-ի կամ չի կարելի -ների հարթությունում քննարկել: Ովքեր տեղյակ են կամ-կամ-ի կամ եւ-եւ-ի ձեւաբանությանը, զուտ մաթեմատիկական տրամաբանության  տեսակետից գիտեն, որ կամ-կամ-ը եւ եւ-եւ-ը միասին չեն աշխատում”,-դիտարկեց Խաչատուր Քոքոբելյանը: 

Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ պարտադիր չէ այս հարցին լուծում տալու համար գնալ բախումների ճանապարհով:

Ինչ վերաբերվում է Հայաստանի և Ռուսաստանի շահերի համընկմանը և այն զինտեխնիկային, որը  առաջարկվել է Ռուսաստանի կողմից, ըստ Քոքոբելյանի՝ վաղուց արդեն վերածվել է մետաղի ջարդոնի. “Ո՞վ չգիտի, որ ՛՛Պոբեդա՛՛ մեքենան այլեւս մետաղի ջարդոն է կամ էկզոտիկ մեքենա: Նույնն էլ հին մակնիշի ռուսական տանկերն են: Դա չգիտակցել նշանակում է դեմոգոգիայով զբաղվել”,-հավելեց Քոքոբելյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ