27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պիտի հավատացնել, որ դու Ձմեռ պապն ես…Henaran.am-ի հարցազրույցը Ձմեռ պապի հետ

Ձմեռ պապն, ինչպես գիտենք, Լապլանդիայում է բնակվում, և քանի որ այն շատ հեռու է Հայաստանից, Ամանորի նախաշեմին հայ Ձմեռ պապերն են սկսում օգնության հասնել: Ձմեռ պապ լինելը, սակայն, հենց այնպես չի լինում, ամեն ոք չի կարող այս աշխատանքը կատարել:

Գործակալությունները նախընտրում են, որ նրանք լինեն չծխող, չխմող, քանի որ երեխաների հետ է աշխատանքը: «Երեխաների հետ պիտի զգույշ վարվել»,-Henaran.am-ի թղթակցին ասաց Ձմեռ պապը:

Նրա խոսքով՝ այս աշխատանքի մեջ կարևոր մի բան կա. «Պիտի հավատացնել երեխաներին, որ դու Ձմեռ պապ: Երեխաներին ուրախացնում ենք, խաղեր ենք կազմակերպում, իրենք են արտասանում, մենք ենք խոսում սիրուն ապագայից»,-պատմեց նա:

Հետաքրքրվեցինք նաև ծառայության արժեքներից և պարզեցինք, որ տարբեր ժամերին այցելությունները տարբեր գնացուցակ ունեն, օրինակ՝ կեսգիշերին մոտ այցերն ավելի թանկ արժեն՝ 30-50 հազար դրամ: Այցը կարող  էտևել մինչև մեկ ժամ:

Մի քանի գործակալությունների տնօրենների հետ զրույցից էլ իմացանք, որ իրենց գործակալությունները պատվերներ սկսել են ստանալ դեռևս նոյեմբերի վերջերից, իսկ պատվերներ իրականացվում են արդեն դեկտեմբերի 10-ից։

Կախված նրանից, թե Ձմեռ Պապն այցելում է միայնակ՝ առանց Ձյունանուշի, այցի արժեքը համապատասխանաբար նվազում է 10-15 հազար դրամի չափով։ Այցի արժեքը մեծապես պայմանավորում են նաև մի շարք այլ գործոններ՝ ինչ նվեր է ուզել երեխան Ձմեռ պապից, որքա՞ն հեռու է պատվիրատուի բնակարանը գործակալությունից և որքան բենզին է, ասենք, հարկավոր այնտեղ հասնելու համար կամ քան՞ րոպե պետք է մնա Ձմեռ պապն այնտեղ առհասարակ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ