“Բոլորը գնում են Երևան”
Արամ Խաչատրյանի անվան պետական ֆիլhարմոնիայի մեծ համերգասրահում տեղի է ունեցել “Բոլորը գնում են Երևան” ծրագրի պաշտոնական բացման արարողությունը:
Երևանի քաղաքապետարանի Ժողովրդական դիվանագիտության առաքելության հետ անցկացվող միջոցառման գլխավոր նպատակը հետխորհրդային երկրների մշակութային կապերի ընդլայնումն ու երիտասարդների միջև շփման նոր հնարավորությունների ընձեռումն է:
Միջոցառման շրջանակում հնչել է էստոնական ագային երաժշտություն, ելույթ է ունեցել նաև Հայաստանի պետական կամերային նվագախումը:
“Բոլորը գնում են Երևան” ծրագրի շրջանակում Երևան են այցելելու ավելի քան 500 օտարերկրյա հյուրեր՝ գիտնականներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, լրագրողներ, նաև` զբոսաշրջիկներ Էստոնիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և հետխորհրդային այլ երկրներից:
Մինչև հունիսի 16-ը երևանյան տարբեր մշակութային կենտրոններում նախատեսված են ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, թատերական երեկոներ և տարբեր այլ միջոցառումներ:
Ծրագիրը շարունակական է, և հայաստանյան պատվիրակությունը փոխադարձաբար հյուրընակալվելու է Էստոնիայում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն