01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Խաչիկյանին վկան ճանաչեց /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատաքննության ընթացքում այսօր` հունիսի 13-ին դատարանը շարունակում է լսել վկաներին:

Հիշեցնենք, որ անցած նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանը առողջական խնդիրների պատճառով չէր  կարողացել մասնակցել նիստին: 

Վկա Անի Բեգլարյանը իր հետ անձը հաստատող ոչ մի փաստաթուղթ չուներ: Դատավոր Մխիթար Պապոյանը կողմերին դիմեց: Առարկություն չկար, եւ վկան սկսեց խոսել: Ինքը տեղյակ չէ, գործը կապված է մորաքրոջ սկեսրայրի` Գեորգի Բոջոյանի հետ: Քանի որ մորաքրոջ ընտանիքը այստեղ չի, նրան են հարցաքննել եւ հարցրել են, թե երբ է մահացել սկեսրայրը: Հայաստանից մորաքրոջ ընտանիքը հեռացել է 2008թ-ին, իսկ սկեսրայրը մահացել է 1998թ-ին:

Վկա Քնարիկ Դավթյանը ամբաստանյալներից միայն Վազգեն Խաչիկյանին ճանաչեց: “Դեմքով գիտեմ, անձնապես չեմ ճանաչում”,-ասաց վկան եւ ավելացրեց, որ եղբոր աներոջ գործով հարցաքննվել է: Նա հաշմանդամության թոշակ էր ստանում ու Հայաստանից գնալուց հետո լիազորագրով ստացել է նրա թոշակը:

Մեղադրող կողմը դատարանում վկայի կողմից տված ցուցմունքի եւ նախաքննական մարմնին տված ցուցմունքի միջեւ էական հակասություն տեսավ: Դատավորը հրապարակեց վկայի նախկինում տված ցուցմունքը:

Հիշեցնենք, ըստ մեղադրանքի` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը յուրացրել են ընդհանուր առմամբ ՝ 260.956.681 դրամի կենսաթոշակ։

Սրանից բացի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:

Դատավորը տեղեկացրեց, որ 90 դատակոչված վկաներից 45-ը հարցաքննվել են: Պապոյանը առաջարկեց, որ ընդհանուր 120 վկաներից դատակոչեն մյուս կեսին: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ