Ես աստված էի կանչում … տղերքը մարդ սպանող չէին /վիդեո/
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել է “Հարսնաքարի” գործով դատավարությանը: Հիշեցնենք, անցած տարի Հայրապետյանին պատկանող ռեստորանային համալիրում սպանվել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:
Դատական վերջին նիստերից մեկում հարցաքննվեց նաեւ Հայրապետյանը: Նա դատարանում ասաց, որ հիմք ընդունեն նախաքննական մարմնին տրված ցուցմունքը: “Ի՞նչ պիտի ասեի, ավելացնելու բան չունեի” ,-նկատեց ՀՖՖ նախագահը:
Ռուբեն Հայրապետյանի խոսքով՝ իրեն էլ հարցեր էլ չունեին: Քսան րոպե է սպասել դատարանում, որ պաշտպանական կողմը իր հարցերը ձեւակերպի:
“Ես Աստված էի կանչում, որ “Հարսնաքարում” լինեի: Ես տեղյակ չէի, հետո էլ էդ տղերքը էդ տիպի չէին, որ մարդ ծեծեին, սպանեին”,-ասաց Հայրապետյանը:
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում: