08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

87 կողմ, 5 դեմ , 20 ձեռնպահ.Դիլիջանի միջազգային դպրոցի մասին նախագիծն ընդունվեց

Քիչ առաջ Ազգային ժողովում քվեարկության դրվեց Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագիծը:

ՀԱԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` առաջարկոլքվ Դիլիջանի միջազգային դպրոցի ավարտական դիպլոմները` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիպլոմները հայերենով տեղայնացնել /այսինքն`դպրոցի դիպլոմները ՀՀ-ում էլ կիրառվեն, այլ ոչ միայն միջազգային շուկայի համար պիտանի լինեն-հեղ./: Նման առաջարկ ՀԱԿ-ին արել են հասարակական կազմակերպությունները:  Արամ Մանուկյանն ասաց, որ այդ դեպքում երկորրդ ընթերցման ժամանակ իրենք կողմ կլինեն այս նախագծին:

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավորներ Ալիկ Արզումանյանն ու Ռուբեն Հակոբյանը նշեցին, թե ՛՛Դեմ ենք օտարալեզու դպրոցների՛՛ բացմանը նախաձեռնող խումբը ևս նման առաջարկով է հանդես եկել: Նրանք էլ առաջարկները ներկայացրին կառավարությանն ու խոստացան դրանց վերանայման դեպքում կողմ լինել նախագծին:  

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ ՀՅԴ-ն ձեռնպահ է քվեարկելու՝ ակնկալելով, որ հնչած առաջարկները կառավարությունը հաշվի կառնի, և երկրորդ ընթերցման ժամանակ ըստ այդմ էլ կքվեարկեն: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ևս հայտարարեց, որ իրենք էլ են միանում գործընկերներին:

Այնուհետ կազմակերպվեց քվեարկություն. Նախագծին կողմ քվեարկեց 87 պատգամավոր: Դեմ քվեարկեցին 5 պատգամավոր՝ Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Հակոբյանը, Գուրգեն Արսենյանը, Նաիրա Զոհրաբյանը և Նիկոլ Փաշինյանը: 20-ը ձեռնպահ քվեարկեցին: Ձեռնպահ քվեարկողների թվում էին ՀԱԿ, ՀՅԴ խմբակցությունները, ինչպես նաև յոթ պատգամավոր ԲՀԿ-ից: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ