21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

«Այսքան հալալ քրտինքով հարստացածներ մեր երկրում որտե՞ղից»

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ապօրինի հարստացումը քրականացնելու նախագծի գաղափարը լավն է համարում, բայց վստահ չէ՝ այն գործելու է: Նա հիշեց, որ օրինակ՝ Իտալիայում նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հարցը չքննարկվեց, երբ նա քաղաքականապես անպետք էր: «Իսկ մեր բոլոր պաշտոնյաների հայտարարագրերում հիմնական թրենդը փոխառություններն են՝ բոլորը տոկոսով փող տվող են: Մինչդեռ պաշտոնյան իրավունք չպետք է ունենար փոխառություններ տալ: Ինքը լոմբարդի աշխատո՞ղ է, թե՞ վաշխառու, թող գնա այդ դեպքում տոկոսով փող տվող լինի չենջերում:

Ում հարցնում ես, բոլորը հալալ քրտինքով հարստացած են, այսքան հալալ քրտինքով հարստացածներ մեր երկրում որտե՞ղից, դա չենք կարողանում պարզել: Այդպես չի լինում»,- ասաց Զոհրաբյանը:

Նախագծի հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ պատգամավորի գնահատականները կատեգորիկ են: Նախարարը համաձայնեց այն տեսակետի հետ, որ տոկոսով փող տալը խնդիր է, քանի որ դա համարում է հետևանքային հանցակազմ: «Այս նախագիծը լրացուցիչ գործիք է՝ այդ փոխկապակցված շղթան փակելու: Քանի որ փոխառությունների տակ ներառված են նաև նվիրատվությունները, ավանդները, ապա շատ դժվար է ստուգել՝ որն է ապօրինի եկամուտների կուտակումը»,- ասաց նախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ