11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախագահը դիվանագիտական կոչումներ է շնորհել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր` հունիսի 11-ին դիվանագիտական կոչումներ շնորհելու հրամանագրեր է ստորագրել: Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմից.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով ՛՛Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝ 

Արմեն ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ Եգիպտոսի Արաբական Հանրապտությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Միքայել ՄԻՆԱՍՅԱՆԻՆ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Հրանտ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Լևոն ԱՄԻՐՋԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար

Արմեն ԵԳԱՆՅԱՆԻՆ Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Արմեն ԼԻԼՈՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական

Սարգիս ՂԱԶԱՐՅԱՆԻՆ Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Տիգրան ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական

Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ

Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար։

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ