18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ԱԺ նախագահը ցավակցել է Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի պետական գործիչ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ոստիկանության գեներալ-մայոր Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

«Արմեն Երիցյանը պետական գործիչ էր քաղաքացիական պարտքի բարձր գիտակցումով եւ քաղաքացի` պետականության խորին ըմբռնումով: Նա արժանապատվորեն ծառայեց մեր երկրին ու ժողովրդին` իր պրոֆեսիոնալիզմը, հարուստ գիտելիքներն ու փորձն անմնացորդ ի սպաս դնելով հայրենիքին:

Խորապես ցավակցում եմ Արմեն Երիցյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»,-ասված է Ազգային ժողովի նախագահի ցավակցական ուղերձում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ