Տարոնի մասին փաստերն են խոսում. Շարմազանով /վիդեո/
Մոնիտորինգի արդյունքներով, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ճանաչվել է վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետը:
Հունիսի 11-ին`վերջինիս երդմնակալության ժամանակ լրագրողները փորձեցին Ազգային ժողովի փոխնախագահ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովից:
Շտաբի պետը դժվարացավ ասել, թե 20 տարի առաջ կամ հետո ինչ կլինի, սակայն միանշանակ է, որ Տարոն Մարգարյանը լավ քաղաքապետ է:
“Երեւանի բոլոր քաղաքապետերը իրենց լուման են ներդրել քաղաքի զարգացման համար: Բայց էլի զարգացում պիտի լինի: Վատն է այն սերունդը, որը չի գերազանցում հին սերնդին”,-ասաց Շարմազանովը:
Ի դեպ Տարոն Մարգարյանի լավ քաղաքապետ լինելու մասին խոսում են փաստերը` մեկուկես տարվա կատարած աշխատանքն ու երեւանցիների կողմից տրված վստահության քվեն:
Մանրամասները տեսանյութում: