14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչ են ուտում բանակում

Հայկական բանակում ծառայող զինվորներն այսօր ուտելիքի հետ կապված բողոքներ չունեն: Համենայն դեպս Տավուշի մարզի զորամասերից մեկի զինվորները Henaran.am-ի հետ զրույցում ասացին, որ տարիներ առաջ՝ նախքան իրենց ծառայության գալը, ՛՛վատ բաներ՛՛ էին լսել բանակային կերակուրների մասին, սակայն հիմա, երբ իրենք են ծառայում, թեկուզ ՛՛այստեղի ճաշերը մայրիկների պատրաստածներից տարբերվում են՛՛, բայց չեն բողոքում: 

Զորամասի խոհարար Լուսիկ Խաչատրյանը արդեն երկար տարիներ աշխատում է որպես խոհարար: Այս ընթացքում հասկացել է, որ զինվորները բոլոր ճաշերն էլ սիրում են:

 ՛՛Նայած զինվոր, մեկը ցորենաձավար չի սիրում, փլավն է սիրում, մեկը ճաշն է սիրում, բայց բողոքներ չեն լինում՛՛: Խոհարարի խոսքով՝ նախորդ տարիների համեմատ հիմա սնունդը շատ լավ է:

Մեր զրույցի ժամանակ տիկին Լուսիկը հաճարով, սիսեռով ապուր էր պատրաստում: Զինվորները շատ ավելի ախորժակով ուտում են հնդկաձավար, որն այդ օրվա երկրորդ կերակուրն էր:  

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ