01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գուրգեն Արսենյանի որդին իրեն մեղավոր է ճանաչել

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացել է պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու` Գուրգեն Արսենյանի եւ ընկերների գործով դատավարությունը:

Դատական նիստի մեկնարկին ամբաստանյալներ Գուրգեն Արսենյանը, Արմեն Ներսիսյանը եւ Գուրգեն Գրիգորյանը միջնորդել են, որ արագացված դատական քննություն անցկացնել: Նրանք իրենց առաջադրված մեղադրանքներն ընդունել են եւ իրենց մեղավոր ճանաչեցին:

 Դատական նիստը հետաձգվել է և հաջորդ դատական նիստը կկայան հունվարի 19-ին:

Ըստ մեղադրական եզրակացության` պատգամավորի որդին՝ Գուրգեն Արսենյանը, ընկերների՝ Արմեն Ներսիսյանի, Գուրգեն Գրիգորյանի եւ գործով ինքնությունը չպարզված այլ անձանց հետ ապրիլի 17-ին Երեւանի գիշերային ակումբներից մեկի դիմաց, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ, խմբի կազմում, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել է խուլիգանություն:

Արմեն Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ մեկ այլ դրվագով, նա 2015թ. հունիսի 21-ին իր ընկեր Գուրգեն Արսենյանի եւ վերջինիս 3 այլ` գործով ինքնությունները չպարզված ընկերների հետ գտնվել է մայրաքաղաքի ակումբներից մեկում, որտեղ գինովցած լինելու պատճառով աղմկել է, ինչի պատճառով նրան դիտողություն է արել նշված ակումբի տնօրեն Գեւորգ Պողոսյանը: Արմեն Ներսիսյանը սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ է տալ եւ անկանոն հարվածներ հասցրել ինչպես Գեւորգ Պողոսյանին, այնպես էլ ցանկացած պատահած անձի` էականորեն խաթարելով հասարակական վայրում գտնվող անձանց ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիությունը:

Գուրգեն Արսենյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Գուրգեն Գրիգորյանին՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Արմեն Ներսիսյանին 258-րդ հոդվածի 4-րդ մասով 3-րդ մասի 1-ին կետով: Պատգամավորի որդին ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ մյուս երկուսը կալանավորված են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. ապրիլի 17-ին մայրաքաղաքի գիշերային ակումբներից մեկում վիճաբանությունը սկսվել է կենցաղային շարժառիթով՝ երկու երիտասարդների միջեւ, որին հետագայում միացել են նաեւ նրանց ընկերները եւ հարաբերությունների պարզաբանումը շարունակվել է դրսում՝ ակումբի մոտ՝ վերաճելով խուլիգանության։ Մայիսի 16-ի դրությամբ՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ, այդ թվում Գուրգեն Արսենյանին:

Նշենք, որ պատգամավորի որդին ձերբակալվել էր մայիսի 11-ին ոստիկանության աշխատակիցների կողմից «Բագրատաշեն» սահմանային անցակետում եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նրան մայիսի 14-ին մեղադրանք էր առաջադրվել եւ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, սակայն ավելի ուշ խափանման միջոցը փոխվել էր` ստորագրություն չհեռանալու մասին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ