03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Թեղուտում կիրականացվեն բնապահպանական ստուգումներ

Մարդու իրավունքների պշտպանի աշխատակազմից տեղեկացնում են:

Բնապահպանների երկարատև պայքարի և Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության արդյունքում «Թեղուտ» ՓԲԸ-ում 2013 թվականի չորրորդ եռամսյակում վերջապես կիրականացվեն բնապահպանական ստուգումներ: Այս մասին Պաշտպանի աշխատակազմը պատասխան գրություն է ստացել ՀՀ բնապահպանության նախարարությունից:

Հույս ենք հայտնում, որ պետական իրավասու մարմինների կողմից ստուգումները կիրականացվեն օրենքի խիստ պահպանմամբ, հստակ սահմանված ժամկետներում և կձեռնարկվեն բոլոր միջոցները գործունեության օրինականությունը պարզելու և հայտնաբերված խախատումները վերացնելու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ Պաշտպանի աշխատակազմը շարունակելու է հետևողական  լինել խնդիրների լուծմանը, ինչպես նաև հնարավորինս արդյունավետ կերպով արձագանքելու է բնապահպանների կողմից բարձրացված խնդիրներին:

Դեռևս 2013 թվականի մարտից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրում է Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» կողմից ներկայացված դիմումում բարձրացված խնդիրներն այն մասին, որ Թեղուտի հանքի ներկայիս շահագործումն իրականացվում է նոր, համապատասխան փորձաքննություն չանցած նախագծով, իսկ իրենց դիմումը ՀՀ բնապահպանության նախարարությանը բնապահպանական տեսչական ստուգումներ անցկացնելու պահանջով մնացել էր անպատասխան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ