26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արգամիչը կառավարությանը՝ մի վիրավորվեք

Ազգային ժողովում Կենտրոնական բանկի  2013 թվականի դրամավարկային ծրագրի քննարկման ժամանակ իր արտահերթ ելույթի իրավունքը օգտագործեց  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով,  այս քննարկումն ուղիղ կապ ունի տնտեսության զարգացման հետ՝ մասնավորապես նշելով, որ բոլորի համար պարզ է, որ  եթե ֆինանսավորում ենք էժան եւ երկար վարկեր` դա ուղղակի նպաստում է տնտեսության զարգացմանը, եթե դրանք կարճաժամկետ են եւ բարձր տոկոսով, ապա խաթարում են տնտեսության զարգացումը:

“Մեր մտահոգությունն է, որ պատգամավորների կողմից բարձրացվող այդ հարցերը ճիշտ ընկալվեն եւ հասկացվեն: Մենք բոլորս ենք պատասխանատու այսօրվա տնտեսության զարգացման եւ երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրների համար”-ասաց ԱԺ նախագահը:

ՀՀԿ խմբակցության եւ կոալիցիայի անունից Հովիկ Աբրահամյանը  ասաց, որ  ֆինանսների նախարարությունը, ԿԲ-ն պետք է  եւս մտահոգված լինեն եւ ամեն ինչ պետք է անեն, որ տնտեսվարող սուբյեկտներին, ՛՛մեր վարկառուներին հասնի երկարաժամկետ եւ էժան տոկոսով վարկեր՛՛:

Աբրահամյանի խոսքով, չնայած  պատգամավորները երբեմն “մի քիչ խախտում են սահմանները, բայցեւ հորդորեց` “դուք մի վիրավորվեք, դա ուղղակի իրենց մտահոգությունն է”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ