10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արտակ Բուդաղյանին կդատե՞ն ավազակային հարձակման համար

“Ես ճիշտն ասած հոկտեմբերի 27-ը կրիմինալ չեմ դիտարկում: Դա քաղաքական պատվեր է` սպանդ է, դրա մասին ես այլ դիտարկում ունեմ”: “Հարսնաքարը” դարձավ հանրային ամենաթողության բարձրակետը,  պետական  ամենաթողության, որ այս երկրում ձևավորված է արտոնյալների մի դաշտ, որը կարող է անել ամեն ինչ և մնալ անպատիժ”,-այսօր լրագրողների հետ կիսվեց արվեստաբան Լևոն Մութաֆյանը:

Նրա կարծիքով` “իրավապահ մարմինները ի դեմս ՀՀ գլխավոր զինդատախազի ստանձնել են “ Լիսկա” կոչվածի պաշտպանությունը: Ինչ է սա նշանակում` կրիմինալի մեծարում, կրիմինալի պաշտպանություն: Զինդատախազը դրել ու հայտարարում է` “Լիսկան” մասնակից չէ` սպանդին ”:

Լևոն Մութաֆյանի կարծիքով` նման հայտարարություն անելուց առաջ զինդատախազը նախ պետք է հարցաքններ Սյունիքի մարզպետին, հետո լսեր Արտակ Բուդաղյանին, ու դրանից հետո միայն տեսակետ հայտներ: Արվեստաբանը չի բացառում, որ ապաքինվելուց հետո Արտակ Բուդաղյանին դատեն ավազկային հարձակման համար: ”Դրա համար արդեն նախադրյալներ են ստեղծվում: Ամենաքիչը 10-15 տարվա հոդված կդնեն վրան”:

Հիշեցնենք, հունիսի 2-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի արդյունքում մեկ հոգի մահացել է, երկուսը վիրավորվել: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ