29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Երևան. բիզնես-վազք 2013”

Երևանի քաղաքապետարանը, “Ավստրիական ավիաուղիներ”, “SmartRunning” և AIMS–ի (Մարաթոնների և վազքի միջազգային միություն) ընկերությունների հետ հունիսի 9-ին արդեն երկրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում անցկացրել է”Երևան. բիզնես-վազք 2013″ (Yerevan Business Run-2013) մրցավազքը: Միջոցառման գլխավոր նպատակը առողջ ապրելակերպի քարոզումն ու մայրաքաղաքում իրականացվող բնապահպանական ծրագրերին մասնավոր հատվածի ներգրավումն է:

Մրցավազքի երթուղին մեկնարկել է Աբովյան փողոցի՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի հարակից հատվածից և շարունակվել Հանրապետության հրապարակով, Ամիրյան փողոցով, Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաներով մինչև սկզբնակետ և այսպես՝ երեք անգամ. մրցուղին կազմել է 10 կիլոմետր:

Բարեգործական վազքին մասնակցել են շուրջ 30 երևանյան և արտասահմանյան ընկերություններ: Ընդհանուր առմամբ այս տարի “Երևան. բիզնես-վազք 2013”-ին մասնակցել է ավելի քան 200 մարդ: Մրցավազքին երկու տարբեր տարիքային խմբերով մասնակցել են նաև երեխաներ` 500 և 1000 մետր վազքուղով:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Երևանից ու նաև մարզերից ժամանած և մրցավազքին մասնակից փոքրիկները հնարավորություն են ստացել “ԵրևանՍիթիՏուր” ծրագրի ավտոբուսներով անվճար շրջելու մայրաքաղաքով և ծանոթանալու պատմամշակութային վայրերին:

Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ կանանց և տղամարդկանց տարիքային տարբեր խմբերի անհատական պայքարում երրորդ և երկրորդ տեղերը զբաղեցրած վազորդներն ստացել են մեդալներ, իսկ պատվավոր առաջին հորիզոնականում գտնվողներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից հանձնվել են ժամացույցներ:

Թիմային փոխանցավազքի արդյունքներով առաջին ու գլխավոր մրցանակակիր “Ռեսո” ապահովագրական ընկերության վազորդները հնարավորություն են ստացել նաև մասնակցելու “Վիեննա. բիզնես-վազք”  ամենամյա մարաթոնին: Ի դեպ, մեդալներ են ստացել մրցավազքի բոլոր մասնակիցները:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանին` մասնակիցները կարևորել են մասնավոր ընկերությունների մասնակցությունը մայրաքաղաքի բնապահպանական ծրագրերին  և հույս հայտնել, որ հաջորդ տարի ևս հնարավորություն կունենան կրկին մասնակցելու և իրենց փոքրիկ ներդրումը բերելու Երևանի զարգացման գործում: Նշենք, որ մրցավազքից հավաքված  գումարը տրամադրվելու է մայրաքաղաքի այգիներից մեկի վերականգնմանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ