26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ կապ ունեն սերիալները սպանությունների հետ

Մտավորականները իրենց պարտքն են համարում տեղեկացնել հանրությանը էկրանից ցուցադրվող կրիմինալի մասին : Թատերագետ Լևոն Մութաֆյանի դիտարկմամբ` կրիմինալը սկսած անտիկ ժամանակաշրջանից եղել է որպես երևույթ, որը դրսևորվում է  հանցագործության տարրերով :

Թատերագետը նշեց, որ կրիմինալը թատրոնի համար երկար ուսումնասիրությունների առիթ է հանդիսանում, քանի որ սկսած անտիկ շրջանից մինչ օրս այն արտահայտվել է բավականին հայտնի դասական ստեղծագործությունների մեջ:

Ժամանակակից արվեստում՝ որպես այդպիսին  սերիալային արվեստը իր հիմնական շեշտը դրել է կրիմինալի վրա և հաճախ ոչ թե կրիմինալի բացասական կողմերն է վեր հանում, այլ փառաբանում է :

“Մեր մի շարք հեռուստաընկերություններ` կարծելով, որ կյանքի ճշմարտությունը կրիմինալն է սկսել են դրանով քողարկել այն կարևորը, որի ներկայացնելու անհրաժեշտությունը այսօր կա: Այսօր,եթե հատկապես դեռահասը տեսնում է կրիմինալի ֆետիշացումը էկրանին, գնում է այդ ճանապարհով, համարելով, որ միակ ճշմարտությունը դա է, այստեղից է ձևավորվում նաև այդ դեռահասի լեզվամտածողությունը”,-փաստեց Լևոն Մութաֆյանը:

Արվեստաբան Լևոն Մութաֆյանի տեսակետը չի կիսում բազմաթիվ սերիալներում նկարահանված Ռազմիկ Խոսրոևը:

“Դոստաևսկու “Ոճիր և պատիժը” նայելուց հետո ոչ ոք չի կարող ասել կշատանա արդյոք մարդասպանների թիվը, թե ոչ: Սերիալները ինչ կապ ունեն սպանությունների հետ:  Օրինակ` Ղանդիլյանի սպանության ժամանակ սերիալներ չկային”,- փաստեց դերասանը:

Ռազմիկի Խոսրոևը կարծում է, որ սերիալները իրավացիորեն ներկայացնում են այն դաշտը, ինչը այսօր Հայաստանում կա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ