05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի զինդատախազը մեղքեր շատ է գործել

“Արմենիա” հեռուստաընկերության “Ռ-էվոլյուցիա” հաղորդաշարի հեղինակ-վարող Սաթիկ Սեյրանյանը ավանդական իր հարցը տվեց հյուրասրահում գտնվող Հայաստանի զինդատախազ Գեւորգ Կոստանյանին:

“Խոստովանենք, պարոն  Կոստանյան, ինչ մեղքեր ունեք”,-հարցրեց Սաթիկ Սեյրանյանը:

“Եթե դուք ունեք հոգեւոր կարգ եւ պատրաստվում եք  մեղքերիս թողություն տալ, ապա կխոստովանեմ”,-հակադարձեց զինդատախազը՝ ավելացնելով, որ շատ մեղքեր է գործել՝  գիտակից եւ  անգիտակից:

“Չե՞ք նշում որեւէ մեկը”,-հարցրեց Ս. Սեյրանյանը:

“Ասեցի, եթե ունեք կարգ եւ թողություն եք տալու, կնշեմ”,-կրկնեց զինդատախազը:

“Իհարկե, չեմ կարող”,-եզրափակեց Սաթիկ Սեյրանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ