Ազատվել է աշխատանքից
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/images_(1)_1370689157.jpg)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հայկ Դարբինյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ տեղեկանում է Կառավարության պաշտոնական կայքից: ՛՛Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝
Հայկ Դարբինյանին ազատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՛՛,- նշված է վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշման մեջ։
Հայկ Դարբինյանը նախարարի տեղակալ էր նշանակվել 2001-ին, իսկ 2002-ից` նախարարի առաջին տեղակալն էր: