15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ով է այդ երջանիկը. Ժողովուրդ

Օպտիմալացման ծրագրի շրջանակներում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՛ աճուրդի հան­ված «Mercedes» մակնիշի զրահապատ ծառայողական մեքենան, կարծես, հավանական գնորդ ունի: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, խոսելով թանգարանա­յին նմուշ հանդիսացող մեքենան գնելու մասին, չբացառեց, որ այդ երջանիկը գուցե լինի ինքը. «Դե, ուրեմն, կհայտնվի մեկը, ով բարձր կգնահատի, կգնի, կվերանորոգի եւ կդառնա թանգարանային նմուշի տեր: Ես շատ ուրախ կլինեմ: Ազնվորեն չգիտեի: Գուցե ես էլ մտածեմ գնելու մասին»,- կես կատակ-կես լուրջ ասաց նախարարը:

Ամիրյանը, փաստորեն, տեղյակ չէր առաջին նախագահի ծառայողական մեքենան աճուրդի հանելու մասին: Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը դեռեւս նախնական գին չի սահմանել զրահապատ այդ մեքենայի համար,-բայց այն արդեն մի քանի օր է’հայտնվել է մետաղյա ջարդոնների կողքին:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ