02 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչ է պատրաստվում անել Վարդան Մինասյանը

Հայաստան -Մալթա ֆուտբոլային խաղից հետո Հայաստանի պարտությունը շատերի մոտ հիասթափություն առաջացրեց:

2014 թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլի Հայաստան-Մալթա խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսեց խաղի մասին.

”Դժվար է խաղին այսպես գնահատական տալ: Պարտվեցինք. սկզբում գոլ բաց թողեցինք, հետո՝ չստացվեց: Ոչ մի պատճառ չեմ կարող ասել. խոսելու տեղ չկա”,-ասել է Վարդան Մինասյանը:

“Մեր ֆուտբոլիստները տարբեր մարզավիճակում էին: Մենք այսօր ֆուտբոլիստների ընտրության լայն հնարավորություն չունեինք: Այսօր մենք անընդհատ անունների մասին ենք խոսում, բայց նայե՛ք վիճակագրությանը, տեսե՛ք, թե ֆուտբոլիստները քանի րոպե են խաղում իրենց թիմերի կազմերում:

Ու այժմ ունենք այն, ինչ ունենք: Եթե ես եմ մեր հավաքականի պարտությունների մեղավորը, թող հեռացնեն ինձ: Բայց ես հրաժարական չեմ տա: Ողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա:

Ֆուտբոլիստներին ասել էի, որ որքան հնարավոր է շատ հարվածեն: Որքան մրցակիցը փակ է խաղում, այնքան շատ է պետք հարվածել: Այս խաղում ամեն պարագայում պետք է հաղթեինք, մենք պարտավոր էինք հաղթելու: Դրան չպետք է ազդեր ո՛չ արագ գոլը, ո՛չ հետագա ընթացքը”,-ասաց Մինասյանը:

Խոսելով Դանիայի հետ առաջիկա խաղի մասին, մարզիչը նշեց, որ թիմը կփորձի հոգեբանորեն ավելի լավ խաղալ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ