Նրանք միևնույնն է` մեր մարտական ընկերներն են…
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ ազատամարտիկների բողոքի ալիքին:
Նշենք, որ նախարարը մայիսի 30-ին հանդիպել էր իրենց սոցիալական վիճակից դժգոհող ազատամարտիկների հետ, որից հետո երեկ նրանք կրկին հայտնվել էին կառավարության դիմաց:
Սեյրան Օհանյանն ասաց, որ առաջին անգամ չէ, որ հանդիպում է ազատամարտիկների հետ: Նա հավելեց, որ այս տարվա ընթացքում նախագահի ցուցումով նախատեսված է ազատամարտիկների բնակարանների բարելավում: Դրա համար հատկացվելու է շուրջ երեք միլիարդ դրամ:
Նախարարը պատմեց, որ հանդիպել է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հետ և վերջինս հիմնականում սոցիալական հարցեր՝ կենսաթոշակների բարձրացում, հարկերի նվազեցում և բժշկության ոլորտում արտոնությունների տրամադրում: Սեյրան Օհանյանն ասաց, թե պետք է հասկանալ, որ բյուջետային միջոցները սահմանափակ են, չնայած որ փորձում են տարեցտարի ավելացնել այդ գումարների հատկացումը: Քննարկման արդյունքում նախարարը պայմանավորվածություն է ձեռք բերել, որ այս հարցերը կբարձրացնի նախագահի մոտ:
՛՛Դե ոչինչ, նրանք միևնույնն է` մեր մարտական ընկերներն են և մենք միևնույն է` աջակցելու ենք նրանց՛՛,-եզրափակեց նախարարը: