Բողոքավորները սպասում են Սերժ Սարգսյանին՝ կանգնելու են ճանապարհին /վիդեո/
Քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Գրասենյակի առաջ հավաքվել են Բուզանդի փողոցի բնակիչները, որոնք ցանկանում են հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանին: Հիշեցնենք, նրանք բողոքում են “Գրենդել Հիլզի” դեմ: Բնակիչների խոսքով՝ պայմանագիր են կնքել՝ բնակարանով ապահովվելու պարտավորությամբ, սակայն արդեն ութ տարի է նրանք կացարան չունեն:
Բողոքավորները մի քանի անգամ հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, նրանց հետ նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Ֆիննախարար Դավիթ Սարգսյանն է հանդիպել, սակայն նրանք բավարարված չեն: “Փափուկ բարձ են ամեն անգմ դնում մեր գլխի տակ: Այս անգամ պիտի նախագահին հանդիպենք”,-ասացին բողոքավորները:
Երբ նախագահին ուղեկցող ավտոշարասյունը հասավ շենքին, բողոքավորները առաջ շարժվեցին: Նրանց տեղաշարժը արգելվեց նախագահի անվտանգության աշխատակիցների կողմից: Բողոքավոր կանայք ենթադրում են, որ ՀՀԿ նիստը կարճ կտեւի, քանի որ ՛՛նախագահը պիտի ֆուտբոլ գնա՛՛:
Այս պահին ցանկանում են փակել դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը:
Մանրամասները՝ տեսանյութում: