27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանը ուրիշի քարտով հափշտակություն էր կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մասին:

Քաղաքացի Աննա Մ.-ն հաղորդմամբ հայտնել է, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին ինքը «Արարատբանկի» բանկոմատից կանխիկացրել է գումար, սակայն մոռացել է վերցնել քարտը:

 Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը, հիշյալ բանկի շրջակայքում ծառայություն իրականացնելու ժամանակ լսել է բանկոմատի ազդանշանը, վերցրել է Աննա Մ.-ի քարտը եւ 2016 թվականի նոյեմբերի 14-ին՝ ժամը 2:00-ի սահմաններում, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ինտերնետային դրամական համակարգերից մեկով վերջինիս հաշվից փոխանցման միջոցով հափշտակել է խոշոր չափերի գումար:

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ