Դումանյանը կմեկնի Արցախ
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/dumanyan_1370603351.jpg)
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 8-ին կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, վարչապետի հետ, ինչպես նաեւ ԼՂՀ առողջապահության նախարարությունում:
Կարեւորելով առողջապահության ոլորտում համագործակցությունը` քննարկվելու են հարցերի լայն շրջանակներ: Մասնավորապես ներկայացվելու է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության համակարգի առաջիկա 5 տարիների զարգացման հայեցակարգը, կքննարկվեն դրան առնչվող հարցերը, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում` բժշկական կազմակերպությունների արդիականացում, դեղորայքային քաղաքականություն, մոր եւ մանկան առողջություն, սանիտարահամաճարակային անվտանգություն եւ այլն, փոխգործակցության մանրամասները: