27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ-ում Թրամփից հարուստ առնվազն 5 հոգի կա

«Ձեր ներկայացրած բյուջեի փաստաթուղթը բացարձակ ադեկվատ չէ այսօրվա իրականությանը, դուք ներկայացնում եք, թե որ գյուղում որ պատգամավորի առաջարկն է ընդունվել: Բյուջեի իմաստը դա չէ, բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, այն պիտի քաղաքականություն առաջարկի»,-այսօր Ազգայկին ժողովում 2017 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Դուք ՀՀ-ի տնտեսության հիվանդ կողմերին չեք անդրադառնում, կոռուպցիային, ստվերին չեք անդրադառնում, ի՞նչով եք տարբերվում նախորդ կառավարությունից, իրավիճակը խուճապային է»,-նկատեց պատգամավորը՝ հորդորելով ներկայացնել տնտեսության առողջացման դեղատոմսը, Հայաստանի զարգացման կոնցոպցիան:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց, որ հստակ ներկայացրել են Կառավարության որդեգրած մեթոդներն ու միջոցները, 2 մակարդակի գործողություն պետք է արվի՝ մակրո ու միկրո մակարդակում: «Ինչպե՞ս պետք է տանել կոռոպցիայի դեմ պայքարը, մենք խոսել ենք դրա մասին բազմիցս, լավագույն գործիքներից մեկը, եթե գնում ես էվոլուցիոն ճանապարհով, տեղեկատվական համակարգերի ներդրումն է, էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումն է»,-հավելեց նախարարը:

Արամ Մանուկյանին պատասխանը չբավարարեց. «Ռադիկալ բաներ են պետք, մի երկիր, որտեղ 5 հոգի առնվազն Թրամփից հարուստ մարդիկ կան, ստվերը 40 տոկոսից ավել է, դուք այդ մասին չեք խոսում»,-շեշտեց պատգամավորը:

Ֆինանսների նախարարն էլ կրկնեց, որ Կառավարության ծրագրում այս բոլոր հարցերին անդրադարձել են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ