26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ընտրություն` նախագահի, առաջին տիկնոջ հովանին, կամ … /վիդեո/

“Մտավորական լինել նշանակում է ճիշտ ընտրություն անել, մշակույթի գործիչը նաև հասարակական գործիչ է, քանի որ իր արածը գնահատվում և դիտարկվում է հասարակության կողմից”,-Henaran.am-ի հետ զրույցում իշխող կուսակցությանը սատարող և առհասարակ կուսակցականացված  արվեստագետների վերաբերյալ կիսվեց երգիչ-երգահան Վահան Արծրունին:

Նրա կարծիքով` այդպես եղել է ի սկզբանե, դարեր շարունակ պալատական արվեստագետները այդպես լուծել են,  թե իրենց  ճանաչման, թե սոցիալական խնդիրները:

Իսկ ցայտուն անհատականություն ունեցող և իրական արվեստին ծառայող արվեստագետի օրինակի մեջ Վահան Արծրունին  տեսնում է նաև իրեն. “Ես մնում եմ ազատ և անկախ դաշտի ոլորտում և անտեսվում եմ պետության կողմից, այսինքն` իմ գոյության մասին չի ենթադրվում, որ պիտի հոգա կամ մտածի որևէ մեկը”:

Վահան Արծրունին նկատում է, որ Հայաստանում բոլոր համերգները լինում են նախագահի կամ վարչապետի, կամ առաջին տիկնոջ հովանու ներքո: Ու արվեստի իսկական նվիրյալը կանգնում է երկընտրանքի առաջ …

Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ