11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ամուսնուս բերնից արյունա գնում … կմեռնի` կմնանք օդի մեջ /վիդեո/

Ազատամարտիկ Սամվել Միքայելյանը ի վիճակի չէ միանալու իր ընկերների նախաձեռնած պայքարին: Հունիսի 6-ին կառավարության դիմաց ազատամարտիկների կազմակերպած բողոքի ցույցին հոր փոխարեն մասնակցում էր Սամվել Միքայելյանի  9-ամյա դուստրը` Մայան:

Henaran.am-ի հետ զրույցում աղջնակի մայրը պատմեց. “Ամուսնուս բերնից արյունա գնում, վիճակը օր-օրի վատանումա, կմեռնի ու մենք կմնանք օդի մեջ”,-ասաց Գյուլիզար Հովակիմյանը հավելելով, որ իր 21 ամյա որդին նույնպես հաշմանդամ է: Նրանք բնակարանի խնդիր ունեն` “խոստացել են, չեն տալիս”:

Մանկահասակ աղջնակը պայքարում է հորը հանգիստ ու առողջ տեսնելու համար.” Եկել եմ ,որ հայրիկիս տուն տան, հայրիկս ապրի ու ես էլ իրա հետ: Հիմա փոքրիկ տան մեջ ենք: Ես մայրիկիս հետ եմ քնում, հայրիկս հիվանդա իրա շունչը կտրվումա , դրա համար առանձինա քնում”:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ