11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Թույլ չենք տա խմեք մեր արյունը. ազատամարտիկները հարձակվեցին պաշտոնյայի վրա /վիդեո/

“Մենք պայքարում ենք հանուն օրենքի, հանուն ժողովրդի, հանուն օրենքի հզորության”: Այս կոչերով այսօր` հունիսի 6-ին  մոտ 200 ազատամարտիկներ բողոքի ակցիա իրականացրին ՀՀ կառավարության շենքի դիմաց:

Օրեր առաջ նրանք նամակ-դիմում են հղել կառավարությանը, որով խնդրել են անդրադառնալ ազատամարտիկների խնդիրներին, նրանց սոցիալ-տնտեսական վիճակին: Ազատամարտիկների մեծամասնությունը առողջական լուրջ խնդիրներ ունի և ամեն անգամ բախվում է “առողջապահության համակարգում գործող կոռուպցիոն ռեժիմին”:

Ինչպես հավաստում են նրանք իրենց պահանջը քաղաքական չէ, իրենց պահանջը պարզապես սեփական իրավունքների պաշտպանությունն է:

“Թույլ չենք տալու խմեն մեր արյունը, ինչքան խմել են հերիքա”,-բացականչում էին կին ազատամարտիկները:

ՀՀ Կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը ազատամարտիկներին փոխանցեց վարչապետի ` ազատամրտիկներից 3 հոգու հետ հանդիպելու և նրանց պահանջները միասին քննարկելու որոշումը:

Ազատամարտիկները կառավարությունից երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ արդեն երրորդ օրն է անժամկետ նստացույց են հայտարարել : 

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ