21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

“Первые цветочки”. Յուրի Վարդանյանն ազատվեց

Այսօր նախքան կառավարության օրակարգի ձևավորելը սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը խնդրեց մեկ լրացուցիչ հարց ավելացնել օրակագում, որի համաձայն` աշխատանքից ազատվեց նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը: 

Նախարարը նշեց, որ Վահե Էլոյանը սեփական դիմումով է աշխատանքից ազատվել, և կշարունակի աշխատել նախարարությունում, սակայն ոչ որպես աշխատակազմի ղեկավար:

Նկատենք, որ Էլոյանը աշխատակազմի ղեկավար է նշանակվել 2009թ.-ից, մինչ այդ աշխատել է Ազգային ժողովում: 

Փաստորեն, սա նորանշանակ նախարարի հայկական սպորտը նոր մակարդակի հասցնելու, ոլորտը “մաքրելու” կտրուկ քաղաքականության “առաջին ծիլն” է: 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ