05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Էրդողանը տարածաշրջանի թեմայով ելույթում նշել է Ղարաբաղի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք չենք հանդուրժի Սիրիայում, Իրաքում և տարածաշրջանի այլ երկրներում տեղի ունեցող բռնությունները:

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Էրդողանն այս մասին հայտարարել է նախագահական նստավայրում տեղական ինքնակառավարման մարմինների  հետ հանդիպման ժամանակ:

Էրդողանն ընդգծել է, որ բոլոր նրանք, ովքեր Սիրիայում և Իրաքում տուժել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կամ կրոնական այլ խմբավորումների բռնություններից, իրենց եղբայրներն են:

Եվ այս պարագայում, նրանք, ովքեր Թուրքիային այս ամենին չխառնվելու կոչ են անում, «պետք է իմանան, որ թուրքերը չեն կարող իրենց սիրտը պոկել և դուրս նետել»:

«Ինչպես անցյալում Աֆղանստանում, Բալկաններում, Ղարաբաղում, Ղրիմում  և Կիպրոսում տեղի ունեցող բռնություններին ընդդիմացանք, այնպես էլ հիմա չենք հանդուրժի ճնշումներն Իրաքում, Սիրիայում և տարածաշրջանի այլ երկրներում: Այս կեցվածքը մեր պատմության ժառանգությունն է՝ թողնված մեզ»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ