11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Պարոն կառավարություն, չի կարելի ժողովրդին ոչխարացնել /վիդեո/

“Հետախույզ վետարններ” ՀԿ անդամ Արթուր Բունիաթյանը և “Արաբո” ջոկատի ազատամարտիկ Մխիթար Ասատրյանը այսօր ՊՆ զինծառայողների սոցիալական ապահովության վարչության պետին որոշ հարցադրումներ անելու նպատակով այցելեցին ՊՆ համապատասխան կառույց:

Գնդապետ Հարությունյանի տեղում չլինելու պատճառով ազատամարտիկներին ընդունեց վարչության պետի տեղակալ Դավիթ Դավթյանը: Ազատամարտիկները բավականին լուրջ և հարցաշատ զրույց ունեցան Դավիթ Դավթյանի հետ: Զրույցին ներկա էր նաև  Henaran.am-ի թղթակիցը: Փոխգնդապետ` Դավիթ Դավթյանը նրանց խորհուրդ տվեց բարձրացրած հարցերի պատասխանը ստանալու համար դիմել ՀՀ կառավարություն : 

Զրույցից հետո հունիսի 4-ից անժամկետ նստացույց հայտարարած ազատամարտիկները շտապեցին Ազատության հրապարակ:

Արթուր Բունիաթյանը նստադուլավորների հետ կիսվեց խոսակցության մանրամասներով:

” Պարոն կառավարություն, հարգարժան կառավարություն խնդրում ենք վերանայել Ձեր օրենքները, չի կարելի ծիծաղելի օրենքներ հանել ու ժողովրդին ոչխարացնել ուղղակի: Մենք ոչխարներ չենք` մենք ազատամարտիկներ ենք, մենք էս երկրի կերտողներից ենք”,-իր ելույթում նշեց Արթուր Բունիաթյանը:

Մանրամասները դիտեք` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ