27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կրճատում է

Կառավարության այսօրվա նիստի սկզբում  վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրեց ԾԻԳ-երի կրճատման հաջորդ փուլի սկզբի մասին:

Վարչապետի փոխանցմամբ՝ մինչ այս պահը կրճատվել է  5 ԾԻԳ ,սակայն  կան ԾԻԳ-եր, որոնք իրենց գործունեությունը ծավալում են կոնկրետ վարկային ծրագրերի շրջանակում.

«Վարկային միջոցներով ծրագրերն իրականացնում են 17 նմանատիպ կառույցներ, 11 ԾԻԳ, մի քանի ՓԲԸ-ներ, խմբեր, բաժիններ: Առաջարկում են մեկնարկել ԾԻԳ-երի օպտիմալացման հաջորդ փուլը»,- հայտնեց վարչապետը: Կարեն կարապետյանը  փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին հանձնարարեց բանակցել միջազգային վարկատու կազմակերպությունների հետ, որպեսզի ՀՀ-ում կրճատվեն տվյալ կառույցների կողմից տրված վարկային գործերով զբաղվող ԾԻԳ-երը:

«ԾԻԳ-երը պետք է կրճատվեն կիսով չափ, իսկ դրանց հատկացվող միջոցները՝ 1/3-ով: Նախնական հաշվակով՝ 11 ԾԻԳ-ից կմնա 5-ը, պետք է կրճատվեն նաև ՓԲԸ-ները»,- եզրափակեց  Կարեն Կարապետյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ