04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ

Մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ մեղադրվող «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ:

Այս մասին հայտնում է  Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանից: Պաշտպանի փոխանցմամբ՝ Ժիրայր Սեֆիլյանին այլ ՔԿՀ  տեղափոխելու մասին որոշումը նրա շահերի պաշտպաններին չի ուղարկվել եւ պաշտպաններն այդ մասին տեղեկացել են մամուլից:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանինկատմամբ  քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։

Մեղադրանք է առաջադրվել Հովհաննես Պետրոսյանին, Ներսես Պողոսյանին, Հրայր Թոփչյանին, Աշոտ Գուգուշյանին, Գալուստ Գրիգորյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Արթուր Մովսիսյանին, ով գտնվում է հետախուզման մեջ եւ Սմբատ Գալոյանին, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ