15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Դուք Լևոն Տեր-Պետրոսյանին մի՛ դարձրեք ձեր հարազատը»

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին» օրենքի քննարկման ժամանակ արձագանքեց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, որը վերաբերում էր ՀՀԿ-ի հիմնադիր Աշոտ Նավասարդյանին: «Ինչ վերաբերում է Աշոտ Նավասարդյանի խոսքին, ես բոլորը լավ հիշում եմ, այլ բան է Լևոն Տեր-Պետրոսյանի մասին խոսելը, այլ բան՝ այն մարդկանց, ովքեր սատարել են Լևոն Տեր-Պետրոսյանին: Դուք Լևոն Տեր-Պետրոսյանին մի դարձրեք ձեր հարազատը, նա մեր….»,- ԱԺ նախագահը մինչ կշարունակեր, ԱԺ պատգամավորները ծիծաղեցին:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղից ժպիտով լրացրեց. «Նա մեր հարազատն է»: Գալուստ Սահակյանը շարունակեց. «Նա մեր ազգային ամբողջ ըմբռնումների ընթացքում եղել է, և այնպես չէ որ Աշոտ Նավասարդյանը հատուկ գովացել է Լևոն Տեր-Պետրոսյանին, 95-ականներին մենք միասին եկել ենք ԱԺ՝ մեկ խնդրով՝ մենք պաշտպանել ենք Ղարաբաղը, որը վերջում դուք ուզում էիք տաք»,-ասաց նա: ԱԺ նախագահը նաև անդրադաձավ Զուրաբյանի՝ ՀՀԿ համագումարին վերաբերող խոսքերին: «Իսկ ինչ վերաբերում է մեր համագումարին, 7000-ին, 8000-ին, ձեր խոսքը այնպես տարեք, որ դուք էլ մասնակցեք ընտրություներին, մեր համագումարը, մեր 7000-ը ձեր գործունեությունը ոչ կանխում է, ոչ էլ մտածում ենք կանխել»,-շեշտեց նա:

Նա խորհուրդ տվեց Զուրաբյանին հրամայաբար չխոսել, թե ինչու ԱԺ փոխնախագահը Արամ Մանուկյանին բան է ասել: «Եթե Արամ Մանուկյանն ասում է, հասնում է նրան էլ ասել, այնպես որ եթե նա ինչ-որ բան ասի, մենք էլ կասենք»,-բացատրեց Գ. Սահակյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ