09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հանդիպել են ոստիկաններն ու միջազգային հանրության ներկայացուցիչները

Երևանում, 2013թ. հունիսի 4-ին, հանդիպեցին շուրջ 30 ոստիկանության աշխատակից, քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության ներկայացուցիչներ ՝ քննարկելու համար Հայաստանում հասարակական կարգի պահպանության բարեփոխումների եղանակները, մասնավորապես՝ փողոցներում և հանրահավաքների  ժամանակ պարեկային ծառայության:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից հրավիրված ոստիկանության հարցերով փորձագետը, որը տարիներ շարունակ դիտորդել էր Հայաստանի ոստիկանության կողմից հասարակական կարգի պահպանությունը, մասնակիցների հետ կիսեց իր տեսակետները: Հիմնվելով զանգվածային միջոցառումների ժամանակ արված տեսանյութի վրա՝ մասնակիցները փորձեցին լուծումներ առաջարկել այդպիսի իրավիճակներում ոստիկանության ծառայողների կողմից կարգուկանոն պահպանելու հնարավոր միջոցների վերաբերյալ: Ի հավելումն վերոհիշյալ գործողությունների՝ Հայաստանում Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրեց, ԵԱՀԿ գրասենյակի պատվերով իրականացված, հանրահավաքների ժամանակ հավաքների ազատության պահպանության  դիտարկման արդյունքները:

Գրասենյակը նախատեսում է նաև կազմակերպել դասընթաց 2013թ. հունիսի 6-7-ին, որը պարեկային ծառայության հատուկ գումարտակի նոր աշխատակիցներին կտա հիմնավոր գիտելիք՝ հանրային միջոցառումների ժամանակ պատշաճ ուժ կիրառելու մասին և նրանց կսովորեցնի հաղորդակցային և բանակցային հմտություններ:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ