22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Գնաճ դեղերի շուկայում

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Դեղերի փորձագիտական կենտրոնը շարունակում է պարբերաբար ուսումնասիրել հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, պետության կողմից անվճար տրամադրվող, ինչպես նաև բնակչության կողմից լայնորեն օգտագործվող մի շարք դեղերի ներմուծման (ինվոյսային) և մեծածախ գները` ըստ ներկրող առանձին կազմակերպությունների:

Ուսումնասիրությունների արդյունքները յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացվում են նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովին։

2013 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ մասնավորապես “Պրեստարիում 5մգ և 10 մգ”, “Պրեստարիում կոմբի արգինին”, “Պրեստանս”, “Նոլիպրել ֆորտե արգինին”, “Դետրալեքս”, “Պրեդուկտալ MR”. “Էսենցյալե ֆորտե Ն”, “Տաֆլոտան” դեղերի ինվոյսային գինը նվազել է 5%-ով, սակայն նույն ժամանակահատվածում դրանց մեծածախ գինն աճել է միջինը 6,4 %-ով:

Գների տատանումների հիմնական պատճառ կարող են հանդիսանալ արտադրողի կողմից գների փոփոխությունը  և արտարժույթի փոխարժեքի փոփոխությունը: Մինչդեռ 2013 թվականի վերջին երկու ամսվա ընթացքում ոչ արտադրողն է գների փոփոխություն կատարել և ոչ էլ արտարժույթի փոխարժեքն էականորեն  փոխվել:

Փորձագետների տվյալներով` ապրիլ-մայիս ամիսների ընթացքում նշված դեղերի մեծածախ գների աճ չի արձանագրվել:

Ընթացիկ տարվա սկզբից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում նկատվում է գների տատանումների աստիճանի համեմատական նվազում` կախված արտարժույթի փոխարժեքի կայունացման հետ: 2013 թվականի մայիսի 31-ի դրությամբ դեղերի գների նոր բարձրացում տեղի չի ունեցել:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ