29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեկնարկել է ՀՀԿ 16-րդ համագումարը

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում մեկնարկել է ՀՀԿ  16-րդ համագումարը:

ՀՀԿ համագումարն սկսվեց ՀՀ օրհներգի հնչեցմամբ, իսկ ՊՆ թիվ 60925 զորամասի ավագ գնդերեց տեր Արիս քահանա Խաչատրյանը տերունական աղոթքը կարդաց։ ՀՀԿ հերթական` 16-րդ համագումարի աշխատանքներին մասնակցելու համար ընտրվել է 1790 պատվիրակ: Այս մասին համագումարի մեկնարկին հայտարարեց կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ այդ պահին գրանցվել է 1742 պատվիրակ: Այն ընտրված պատվիրակների թվի 2/3-ից ավելին է:

Համագումարին հրավիրված են մոտ 2000 հոգի, որից 1800-ը ՀՀԿ պատվիրակներն են, իսկ մոտ 200-ը՝ հյուրեր։ Հրավիրված է հայաստանյան 13 կուսակցություն, ինչպես նաեւ ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը:

Հայաստանյան կուսակցություններից ՀՀԿ համագումարին կմասնակցեն  «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն, «Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցություն, «Մայր Հայրենիք» կուսակցություն, ՀՅԴ, Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն, «Ազգային միաբանություն» կուսակցություն, «Հզոր Հայրենիք» կուսակցություն, «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն, «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցություն, «Հայաստանի ռամկավար-ազատական» կուսակցություն, «Միացյալ ազատական ազգային» կուսակցություն, «Ռեֆորմիստներ» կուսակցություն:

ՀՀԿ համագումարում կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդես կգա հաշվետու ելույթով, կընտրվի կուսակցության նախագահ եւ գործադիր մարմին, փոփոխություններ կլինեն ՀՀԿ ծրագրում եւ կանոնադրությունում:

Սպասվում է, որ լուրջ փոփոխություններ կլինեն կուսակցության ղեկավար կազմում: Մասնավորապես, այնտեղ կընդգրկվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հավանական է, որ Կարեն Կարապետյանը կդառնա կուսակցության փոխնախագահ:

Ընդգծեցք՝ ՀՀԿ  նոյեմբերի 26-ի համագումարը վերջինն է  2017-ին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ, հետեւաբար, ՀՀԿ-ն հենց այս համագումարում կճշգրտի այն մեկնարակային պայմանները, որոնցով կսկսի նախընտրական շրջանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ